Եվրոպական խորհրդարանը կոչ է անում լիարժեքորեն իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» 2021 թ. տարեկան զեկույցում: Այն ընդունվել է խորհրդարանի լիագումար նիստում: x Եվրախորհրդարանը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես՝ նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իրենց […]
Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանի տարածքում հասել է 72 հազար 436-ի: Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ փետրվարի 16-ի ժամը 24-ի դրությամբ վարակից մահացել է 1868 մարդ, բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 12 հազար 552-ը։ x Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 1886 նոր դեպք է գրանցվել, մահվան 98 դեպք, որից 93-ը՝ վարակի օջախ […]
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ակնկալիքով նախարարության շենքի մոտ հավաքված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր` դեկտեմբերի 3-ին հայտարարեցին, որ ոստիկանության միջոցով իրենց փոխանցել են, որ նախարարի հետ հանդիպելու համար կա ընթացակարգ։ x «Այդ ընթացակարգով պետք է գնալ, դիմել, հերթագրվել և երբ հերթը գա, եթե նախարարը հարմար գտնի, հանդիպումը տեղի կունենա։