Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VQ 734 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրմանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի , բաժնի պետի տեղակալ Գևորգ Մինասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ: Այս պահին քննչական բաժնի պետ Մ. Փանոսյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն է կատարվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մալաքյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Related Articles
21 փաստ Ավստրալիայի մասին, որոնք դուք չգիտեիք. Ավստրալական Ալպերում ավելի շատ ձյուն կա, քան Շվեյցարական Ալպերում
Ավստրալիան թվերով և փաստերով. 21 փաստ Ավստրալիայի մասին, որոնք դուք չգիտեիք. x 1. Ավստրալական Ալպերում ավելի շատ ձյուն կա, քան Շվեյցարական Ալպերում: 2. Ավստրալացիների 90%-ն ապրում է ափամերձ վայրերում։ 3. Թասմանիան կղզին աշխարհում ամենամաքուր օդն ունի։ 4. Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ էկոհամակարգն է: Այն բաղկացած է գրեթե 3000 առանձին խութերից և տեսանելի է տիեզերքից։ 5. […]
78-ամյա պացիենտնի մոտ արձանագրվել է մահվան դեպք.
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ x Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը
Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք: Դատախազության հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով: x 2017 թվականի նոյեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարի 1-ին հարուցված քրեական գործերով (նախաձեռնված վարույթներով), որոնք միացվել էին […]