apamontajel en
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած սալիկները

Ապրիլի 20-ին, ժամը 14:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի թիվ 4 շենքի 9-րդ հարկի տանիքի հատվածի արտաքին երեսպատման սալիկները թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած 6 սալիկ (մոտ 12 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով