ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքում է այն տեղեկությունները, թե շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Խոջոյանն ասաց ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում։ «Կարծիք կա, որ շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։ Պարարտանյութի դեֆիցիտ չկա շուկայում։ Այսօր տեղեկություն ստացա, որ Հայաստանում արդեն առկա է նաև վրացական պարարտանյութ»,- ասաց Խոջոյանը։ Փոխնախարարը նշեց, որ պարարտանյութի մեծածախ գները տատանվում են 7-8 հազար դրամի սահմաններում։
Related Articles
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից. Armtimes .com
x «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գնացել է երկրից: Ըստ տեղեկությունների՝ նա մեկնել է Դուբայ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանեցյանն առաջիններից էր, որը իր աջակցություններ էր հայտել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնողներին, հայտարարել է. «Եկեք հասկանանք, […]
Նոր դոպինգ սկանդալ համաշխարհային ծանրամարտում. խոսում են միլիոնավոր դոլարների կոռուպցիայի մասին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանին մեղադրում են կոռուպցիայի եւ դոպինգ մեխանիզմները թաքցնելու համար: Օրերս գերմանական ARD հեռուստառադիոընկերությունը հրապարակել է իր ծավալուն հետաքննության ֆիլմը: Դրանում ասվում է, որ Այանը գումար է վերցրել, որպեսզի որոշ ծանրորդների դոպինգ-ստուգումները մեղմ լինեն կամ դրական թեստերը թաքցվեն: x Հետաքննության մեջ նշվում է, որ 80-ամյա Այանը բավական ազդեցիկ է ու մեծ […]
Ադրբեջանում դավաճանության մեղադրանքով երկարատև ազատազրկման են դատապարտվել նախկին ԱԱՆ պաշտոնյան և նրա կինը
Բաքվի զինվորական դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 19 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի նախկին ազգային անվտանգության նախարարության բաժնի ղեկավար Զաքիր Իսմայիլովին, և 10 տարվա ազատազրկման՝ նրա կնոջը՝ Նազաքեթ Իսմայիլովային: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: x Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդ քրեական գործի մասին հայտնի է դարձել 2018 թվականին: Երկրի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ […]