Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists
Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն:
ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:
Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մայիսի 28-ի առթիվ պատգամ է հղել, որում ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության ու գերիշխանության ամրապնդումը անհետաձգելի հրամայական է: «Ամեակները սոսկ անցեալին նայելու առիթներ չեն։ Անոնք նաե՛ւ յիշեցում են ու մարտահրաւէր՝ անցեալի լոյսին տակ ու ներկայի պայմաններուն համահունչ, քննական հայեացքով ու նպատակասլաց տեսլականով ապագան ծրագրելու ու կերտելու։ Այսպէ՛ս է Մայիս 28 […]
Տոնական օրերին՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամաշրջանառությունը ավելացել է 9 մլրդ դրամով: Կառավարությունը միջոցառումների կազմակերպման համար 270 մլն դրամ էր տրամադրել։ x Տոնական օրերին՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամաշրջանառությունը ավելացել… Опубликовано ՀՀ կառավարություն Вторник, 21 января 2020 г.