Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին կին թեկնածուի փնտրտուքի մեջ է: Թեեւ տեղեկություններ կային, որ նրա դստերը հաջողվել է այդ պատվավոր տեղում գրել իր ընկերուհի Արփինե Հովհաննիսյանի անունը, սակայն Քոչարյանը նախընտրում է ոչ այնքան քաղաքական, որքան մշակութային կերպար ընդգրկել։ Նա շատ բծախնդիր է իր ցուցակը կազմելու հարցում եւ հնարավոր է իր երբեմնի զինակիցներից ոմանց չընդգրկի ցանկում։ Ավելի ճիշտ՝ նրանցից ոմանք հանգրվանեն Արթուր Վանեցյանի ցուցակում։ Բանն այն է, որ թեեւ Քոչարյան-Վանեցյան դաշինքը նպատակահարմար չեն տեսնում՝ կարծելով, որ կթիրախավորվեն իրենց հակառակորդների կողմից, քանի որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Վանեցյանն էր ԱԱԾ տնօրենը, սակայն կարծում են, որ 2 քաղաքական ուժը նույն նպատակի համար են պայքարում եւ կարող են հետընտրական դաշինք ձեւավորել։
Related Articles
Էդմոն Մարուքյանը եւ Մանե Թանդիլյանը՝ Խաժակյանին հետ կանչելու մասին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացատրել է, թե ինչու է կուսակցությունը քննարկում Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուց հետ կանչելու հարցը: x Նրա խոսքով, նախկինում էլ մի քանի անգամ նման գաղափար քննարկվել է. «Երեկ նորից սկսել ենք քննարկել կուսակցության կառավարման խորհրդի մակարդակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երեւանի ավագանիում վերամիաստավորելու հարցը, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: […]
Դատախազությունն «Auroranews.am»-ի հրապարակումն ուղարկել է նախաքննական մարմին`այն ստուգելու նպատակով
«Auroranews.am» կայքի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: x «Այդ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի […]
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. DAF-ի վարորդը վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների. 28 ոչխար սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել.
Այսօր՝ մայիսի 24-ին,արտակարգ դեպք է տեղի ունեել Շիրակի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում DAF մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ-ին վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների հոտին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 28 ոչխար տեղում սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի […]