Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ x ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ստորև ներկայացված է Կանոնադրության ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի […]
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ x Երեխաներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ տվյալ մանկապարտեզը հայտնի է «Վինի Պուխ և ընկերներ» անվամբ։ Մանրամասները՝ քիչ ուշ։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսում¬նասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ: Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝ M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ, C07A- բետա ընկալիչների բլոկադորներ […]