Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։ x Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին։ Սովորաբար, մարտ-ապրիլ ամիսներին Իրանում աճում է տեղումների ծավալը, ինչի պատճառով ջրհեղեղներ են լինում երկրի տարբեր շրջաններում: Այս գարունը բացառություն չի դարձել, և երեկ հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել երկրի […]
Այսօր մետրոպոլիտենում հյուրընկալեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներին՝ զվարթ ու տոնական տրամադրությամբ։ Նրանք շրջեցին մետրոյի կայարաններով՝ Ձմեռ պապիկի գլխարկներով, երգեցին ու փոխանցեցին իրենց անկեղծ ուրախությունը։ Շրջայցի ընթացքում մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի պետ տիկին Մանուշակ Մարտիրոսյանը ներկայացրեց մետրոյի պատմությունը՝ սկսած դրա հիմնադրման տարիներից մինչև ներկայիս գործառույթներն ու նշանակությունը։ Երեխաները ծանոթացան մետրոյի աշխատանքի կազմակերպմանը և դրա […]