Arajarkum e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Նախկինում դիմակ չկրելու համար տուգանվածներին ՄԻՊ-ն առաջարկում է դիմել դատարան

ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ մատնանշելով, որ մինչ պատերազմը բազմաթիվ քաղաքացիներ են տուգանվել դիմակ չկրելու համար, մինչդեռ պատերազմից հետո դիմակ չկրելը համատարած բնույթ է կրում, տուգանելու կարգը կա, բայց նրանք չեն տուգանվում․ «Հիմա մեր այն քաղաքացիները, ովքեր տուգանվել են՝ նրանք իրավունք ունե՞ն դիմել և այդ վճարած գումարները հետ ստանալ՝ զուտ արդարության իմաստով, քանի որ նույն արարքի համար իրավական ակտ գոյություն ունի, բայց չեն տուգանվում»։ 

Ի պատասխան այս անարդարության լուծմանը՝ ՄԻՊ Արման Թաթոյանն առաջարկեց տուգանված քաղաքացիներին դիմել դատական պաշտպանության։   

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով