Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը: Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար հատկացվել է 20 միլիոն դրամ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝ նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Հաշվի առնելով ՀՀ […]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: x Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Սարավան-Զանգեր և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է թույլ մառախուղ: […]
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանը կդադարի թմրանյութ արտադրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Աֆղանստանը չի արտադրի ոչ մի տեսակի թմրանյութ։ Այժմ ոչ մեկ չի կարողանա մասնակցել թմրանյութերի մաքսանենգությանը։ Այս պահից Աֆղանստանը կլինի թմրանյութերից ազատ պետություն»,- հայտարարել է Մուջահիդը մամլո ասուլիսի ժամանակ։ Այս նպատակին հասնելու համար երկրին անհրաժեշտ կլինի միջազգային օգնություն` բնակիչներին այլ […]