Այսօր ընթացող կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դուրս եկավ նիստի կեսից։
Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ բան խոսեց ու հեռացավ:
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՀԺ-ին փոխանցեց, որ Այվազյանը պայմանավորված զրույցներ ուներ։ Հարցին՝ ո՞ւմ հետ, խոսնակը նշեց, որ ԱԳ նախարարի հրապարակային հանդիպումների և զրույցների մասին մենք հայտում ենք համապատասխան հաղորդագրության միջոցով: