Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի դեմառդեմ կամ առցանց հանդիպման հարցը կորոշեն համաճարակաբանները: Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Այդ հանդիպման հարցը համաճարակաբանների առանձին քննարկման առարկա է»,-հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների՝ հանդիպման ձևաչափի մասին հարցին: