Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր: Նա ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: x «Ես եկել եմ Եռաբլուր՝ իմ ընկերոջ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ»,-նշել է Արմեն Սարգսյանը Եռաբլուր են այցելում Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, երկրապահ կամավորականներ, անհատներ:
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալներ: x Այսօր ստորագրված հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին ասել է, որ ակնկալում է Բելառուսի միջնորդությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու հարցում: Այս մասին հաղորդել է BelTA լրատվական գործակալությունը: x «Մենք ակնկալում ենք, որ Բելառուսը, որպես Հայաստանի գործընկեր, որի միասին ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, և որպես մեր բարեկամ ու վստահելի գործընկեր, կարևոր դեր […]