Argelapakel e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ԱՄՆ-ը երրորդ անգամ արգելափակել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱԽ որոշումը

Երկրորդ շաբաթն է՝ շարունակվում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Իսրայելը հայտարարել է, որ մեկ շաբաթում Գազայի հատվածից հրեական բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 3500 հրթիռ: Իսրայելը ավիահարվածներով ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի հենակետերը, սակայն ռմբակոծության հետևանքով զոհվում են նաև խաղաղ բնակիչներ: Ըստ վերջին լուրերի՝ գիշերվա ավիահարվածց զոհվել է 48 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 կին և 10 երեխա: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ վճռական է պաղեստինյան հակահարվածի հարցում:

«Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները կշարունակվեն ամբողջ ուժով: Մենք հիմա գործում ենք և կշարունակենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Դա ժամանակ կպահանջի»,- կիրակի զգուշացրել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետի նախազգուշացումը հնչել է հակամարտության երկու կողմերին հրադադարի կոչ անելու ՄԱԿ-ի փորձերի ֆոնին:

Կիրակի տեղի է ունեցել կազմակերպության Անվտանգության խորհրդի բաց նիստ, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շարունակական բռնությունները որակել է որպես «բացարձակ հրեշավոր»:

«Պայքարը պետք է դադարեցվի: Հրթիռները մի կողմից, ավիահարվածները՝ մյուս: Դրանք պետք է դադարեցվեն»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Սակայն ԱՄՆ-ը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ է արգելափակել Անվտանգության խորհրդի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ հրադադար հաստատելու մասին հայտարարության ընդունումը, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության դիվանագետներին:

Հայտարարության նախագիծը, որը  քննադատում է հակամարտության երկու կողմերին, պատրաստել էին Նորվեգիան, Թունիսն ու Չինաստանը: Միացյալ Նահանգների ներկայացուցիչները խնդրել են «ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց սեփական դիվանագիտական ​​ջանքերի համար»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները հայտարարությունը քննարկելու ժամանակ ունեն մինչ երկուշաբթի կեսօր: Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով