Միջազգայնագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խարատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքնենն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում առաջին պաշտոնական հանդիպումն են ունեցել: Ռուս-ամերիկյան ներկայիս բարդ հարաբերությունների ու հագեցած օրակարգի պայմաններում, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական (Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ) հակամարտության շուրջ երկարատեւ քաղաքական լուծում գտնելու հնարավորությունը:
Ուշագրավ է, որ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ այս մասին հիշատակում չկա»: