Փետրվարի 3-ին, ժամը 13։27-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 26-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի […]
Ռուսաստանի Դաշնությունում նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: x Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում, Պյատիգորսկ քաղաքում ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում եւ դրա հետեւանքով մահացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Պայթյունի հետեւանքով մահացել է նաեւ Աշոտ Կարապետյանի քեռին։
Հայաստանի ոստիկանությունը նշում է կազմավորման 102-րդ ամյակը։ Իրավապահ այս կառույցը անցել է զարգացման տարբեր փուլեր, համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք դրական են ազդել ոստիկանության հեղինակության վրա։ Հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ոստիկանություն- հասարակություն կապն առավել քան ամրապնդվեց, իսկ համակարգի ներսում տեղի ունեցող բարեփոխումները, կոռուպցիայի, ամենաթողության դեմ պայքարն այսօր էլ տալիս է իր […]