erkrord pul
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրորդ փուլ նշանակում է ևս 28 օր երկիրը պահել ցնցումների մեջ․ Մարուքյան

 Երկրորդ փուլ նշանակում է ևս 28 օր երկիրը պահել ցնցումների մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Մալաթիա-Սեբիաստի վարչական համայնքում քարոզարշավի սկսվելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։

«Երկրորդ փուլ նշանակում է հնարավորություն տալ թշնամուն մեր սահմաններով շարժվել առաջ։ Ես չեմ պատկերացնում երկրորդ փուլ, եթե լինի, մի արհավիրք էլ դա է։ Երբ կա 45 % չկողմնորոշված ընտրողներ, այս ընտրողները կարող են փոթորիկ անել ընտրությունների օրը։ Եթե դա տեղի ունենա, երկրորդ փուլի հարց չի առաջանա»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօր կուսակցությունից մի խումբ քարոզարշավ է անցկացնելու Սիսիանից դեպի Վայոց ձոր, ապա՝ Արարատի մարզ, իսկ վաղն ինքը կմեկնի Կոտայքի մարզ և հանդիպումներ կունենա Վանաձորում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով