Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լոնդոնում 20-ամյա Սուդեշ Ամմանի իրականացրած հարձակման պատասխանատվությունը: x «Իսլամական պետության» անունից սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հարձակվողն այս խմբավորման «զինվորներից» է, և նրա գործողությունները կապված են Սիրիայում և Իրաքում ջիհադիստների դեմ պայքարող երկրների քաղաքացիների նկատմամբ հարձակումներ իրականացնելու՝ ԻՊ ղեկավարության վերջերս հնչեցրած կոչի հետ: Կիրակի օրը Լոնդոնում Սուդեշ Ամմանը […]
Չինական լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի չուսումնասիրված հակռակ կողմի առաջին նմուշներով: Chang’e 6-ը երեքշաբթի օրը վայրէջք կատարեց Ներքին Մոնղոլիայի անապատում մոտ երկամսյա առաքելությունից հետո, որը հղի էր ռիսկերով, հաղորդում են պետական լրատվամիջոցները: Գիտնականները ոգևորված են Chang’e 6-ով, քանի որ նմուշները կարող են պատասխանել հիմնական հարցերին, թե ինչպես են ձևավորվում մոլորակները: Չինաստանը միակ երկիրն է, […]
Զրույց քաղաքացու հետ։ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին։ x Զրույց քաղաքացու հետ։ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին։ Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 27 января 2020 г.