Tmranyuter
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Թալիբներն արգելել են Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը. factor am

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանը կդադարի թմրանյութ արտադրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Աֆղանստանը չի արտադրի ոչ մի տեսակի թմրանյութ։ Այժմ ոչ մեկ չի կարողանա մասնակցել թմրանյութերի մաքսանենգությանը։ Այս պահից Աֆղանստանը կլինի թմրանյութերից ազատ պետություն»,- հայտարարել է Մուջահիդը մամլո ասուլիսի ժամանակ։ Այս նպատակին հասնելու համար երկրին անհրաժեշտ կլինի միջազգային օգնություն` բնակիչներին այլ բերք աճեցնելու հնարավորություն ընձեռելու համար, ասել է Թալիբանի ներկայացուցիչը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով