«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Օրինակ՝ ոչ ԵՏՄ երկրներից ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքի և կարագի դեպքում՝ 2, մարգարինի՝ 12, բրնձի՝ 3, արևածաղկի ձեթի՝ 2, շինանյութի, ցեմենտի և դրա հավելումների դեպքում՝ 3 տոկոսով։ Գնաճ է լինելու նաև երրորդ երկրներից դեղորայքի ներմուծման դեպքում։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտը ևս անմասն չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար սահմանին ներմուծողները կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։ Սա, իհարկե, սպասվող թանկացումների ամբողջական ցանկը չէ»:
Related Articles
Armenian Power բանդայի առաջնորդ Մհեր Դարբինյանին դատապարտել են 18 տարվա բանտարկության
Հայկական քրեական Armenian Power («Հայկական ուժ») ավազակախմբի առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ֆինանսական մեքենայությունների համար։ x Դարբինյանը, որը հայտնի է Մայք մականվամբ, պետք է վճարի նաեւ 170 հազար դոլարի տուգանք եւ փոխհատուցում։ Հինգ տարի առաջ Դարբինյանն արդեն մեղավոր ճանաչվել էր եւ դատապարտվել 32 տարվա բանտարկության խարդախ […]
Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում է մեծ ծավալի շին. աշխատանքներ
Կառլեն և Սառա Եսայանները ՀՀ վաստակավոր բժիշկներ են… Նրանք սովորական բժիշկներից տարբերվում են նրանով, որ, սովորական հիվանդներին բժշկելուց բացի, բժշկում ու բուժում են նաև իրենց հայրենիքի, հայրենի տան ցավերը… Արցախի Մեծ Շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի x աշխատանքներ… Կառլեն և Սառա Եսայանների բարեգործական հիմնադրամի մասին կարելի է […]
Cardlax EarBuds Washer․ «լվացքի մեքենա»՝ անլար ականջակալների համար
Մարդկային երևակայությունը սահմաններ չունի։ Այն նույնիսկ ամենափոքր ու առաջին հայացքից ծիծաղելի թվացող գաղափարներին կարող է կյանք տալ ու դարձնել ամենօրյա կենցաղի մաս։ Եվ այսպես, ստեղծվել է փոքրիկ լվացքի մեքենա՝ հատուկ անլար ականջակալների համար։ Cardlax EarBuds նախատեսված է ականջակալները ականջի ծծմբախցանից և այլ մանր բեկորներից մաքրելու համար: Մաքրման գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլով. նախ […]