Ամերիկյան հեղինակավոր The National Interest ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել 44-օրյա պատերազմի, Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, վայրագությունների, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության, բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրատապության և միջազգային հանրության լռության մասին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի հոդվածը սկսում է հետևյալ տողերով. «Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ ավելի քան մեկ դար առաջվա Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին»: Հոդվածագիրը հիշեցրել է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական բանակը, թուրք հատուկ ջոկատայինների և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրքական վարձկաններ, անակնկալ հարձակում սկսեցին Լեռնային Ղարաբաղի վրա»: Հոդվածում հատուկ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո 1991-ին Ադրբեջանն իր անկախությունը հռչակել է՝ հիմնվելով Ադրբեջանի առաջին անկախ Հանրապետության սահմանների վրա, այլ ոչ թե Խորհրդային Միության ստեղծած Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի վրա: «Եվ ինքնավար մարզի բնակչությունը քվեարկեց՝ հօգուտ անջատվելու Ադրբեջանի վերահսկողությունից. քայլ, որը սահմանադրորեն վավեր էր»,-նշված է հոդվածում: Շեշտվում է նաև, որ Բաքուն պարտավորվել էր տարածքային վեճը դիվանագիտական ճանապարհով լուծել` Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում: «Թեև ադրբեջանցի դիվանագետները կարող էին ասել, որ առաջընթաց չկա, սակայն դա սուտ էր»,-ասված է հրապարակման մեջ: Հոդվածագիրն արձանագրում է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն հաջորդ օրը Բլինկենը կրկին լուռ հրաժարվեց 907-րդ հոդվածի կասեցումից (Ադրբեջանին ԱՄՆ օգնությունից-խմբ) ՝ փաստացի պարգևատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար: «Ազատության աջակցության ակտի թե տառով և թե ոգով, Բլինկենի քայլը խախտեց ԱՄՆ օրենքը»,-ասված է հոդվածում: Հոդվածագիրը հիշեցրել է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի մասին: Օրինակ, անգամ 2021 թվականի մարտի 25-ին ադրբեջանցի զինվորները քարեր են նետել հայերի քաղաքացիական մեքենաների ուղղությամբ ՝ Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհին: Նշվում է, որ հունիսին Ադրբեջանի ագրեսիան կրկին ակտիվացել է, «միգուցե ադրբեջանցի զինվորները սոված են եղել, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրացրել են ռազմական պաշարները, և կրակել են Հայաստանում գտնվող հովիվների վրա, գողացել նրանց անասունները»: «Երբ Բայդենի վարչակազմը լռեց, Ադրբեջանը մեծացրեց հարձակումների ուժգնությունը»,-ասված է հոդվածում: Շեշտվում է, որ, թերևս, ադրբեջանական ամենամեծ հանցանքը հայ ռազմագերիներին պահելն ու խոշտանգելն է, իսկ Պետդեպարտամենտի՝ ժամանակ առ ժամանակ վերադարձի կոչերն անտեսվում են: «Ի վերջո, երբ Բլինկենը հրաժարվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից, որպեսզի թույլ տա ամերիկյան ֆինանսների հոսքը Բաքու, ինչո՞ւ պետք է Ալիևը լրջորեն վերաբերվի ամերիկյան հայտարարություններին»,-ասված է հոդվածում: Հոդվածագիրը շեշտել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: «Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին: Իրենց ձեռնարկած էթնիկ զտումների նախադեպը և դրան լուրջ արձագանքի բացակայությունը կարող են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում: Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձրել վերջին հայ ռազմագերուն, չի հատուցել իր ագրեսիայի համար և պատասխանատվության չի ենթարկել յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի ՝ հայերին խոշտանգելու կամ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար»,-ասված է հոդվածում:
Related Articles
Կառավարությանը ենթակա 6 տեսչական մարմինները ստուգումներ կիրականացնեն
Կառավարությանը ենթակա 6 տեսչական մարմինները ստուգումներ կիրականացնեն նոր կարգով՝տարեկան հաստատված ծրագրով: x Տեսչական մարմինները ստուգումներ կանեն ամբողջ տարին Կառավարությանը ենթակա 6 տեսչական մարմինները ստուգումներ կիրականացնեն նոր կարգով՝տարեկան հաստատված ծրագրով:#armgov Опубликовано ՀՀ կառավարություն Среда, 22 января 2020 г.
Առանց տանից դուրս գալու հնարավոր է պատվիրել անգամ գազար. Հակոբ Արշակյան
Հ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ: Նրանք, մասնավորապես, նշել են, որ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության […]
Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է Օդեսսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին նշանակել կառավարությունում նոր պաշտոնի.
Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է Օդեսսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին նշանակել կառավարությունում նոր պաշտոնի, ավելի ստույգ՝ փոխվարչապետ բարեփոխումների գծով: Այս մասին «Обозреватель»-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենյա Կրավչուկը: x Նա նշել է, որ այժմ Սահակաշվիլիի թեկնածությունն է քննարկում խմբակցությունում, իսկ քվեարկությունը կարող է լինել արդեն […]