Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղԻ ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում՝ ժողովորդին հայտնի լողավազանի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա Գ. Ա-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Շերամի 92/9 հասցեում գործող «Ֆիզիոթերապիա, բժշկական մերսում» սրահի աշխատակիցների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Ռազմիկ Ղարիբյանը։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին Երևանի քաղաքապետարանին ու ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ նախկինում եղել է, ինչի շնորհիվ վթարները նվազել էին, սակայն, երբ արագաչափը հանեցին, ավտովթար-վրաերթերի թիվն ավելացավ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի shamshyan.com
Related Articles
Այսօր պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ծննդյան տարեդարձն է.
Այսօր պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ծննդյան տարեդարձն է. x Հակոբ Սիմիդյան (ապրիլի 20, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, երկրաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար։ Աշխատանքային գործունեություն 2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2012-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։ 2015 թվականիի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության […]
Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան, արձագանքներ և իրողություններ. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան, արձագանքներ և իրողություններ. Էդմոն Մարուքյան x
Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը հանդիպել են (ֆոտո)
Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։ x «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ […]