Հոգ տանելով աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներինկատմամբ: x «Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։ […]
Երևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք»: Մայրաքաղաքում կտեղադրվեն ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ, որոնք սրտի հանկարծակի կանգի դեպքում կարող են փրկվելու մակարդակը բարձրացնել ներկայիս 5%-ից մինչև ակնկալվող 30% և ավելին: x