Shnorhakal
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհակալ եմ՝ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների խմբին

  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին:

Զինվորների ծնողները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրները: Մանրամասներ պատմելով իրենց որդիների ծառայության մասին՝ նրանք ցավով են նշել, որ հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված իրենց զավակների սխրանքը մինչ օրս ըստ արժանվույն գնահատված չէ:

Նախագահ Սարգսյանը լսել է նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը: Առաջարկվել է փաստեր և մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ բարձրացրած խնդիրների լուծմանը հնարավորինս աջակցելու համար: Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել զինվորների ծնողներին և տոկունություն մաղթել. «Խորապես կիսում եմ ձեր վիշտը և շնորհակալ եմ՝ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով