«Մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են շուրջ 20 վճարային տերմինալներ և վալիդատորներ, քաղաքացիներն արդեն կարող են օգտվել անհպում վճարումներից»:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
«Պարոն քաղաքապետ, ուզում եմ իմ և Մետրոպոլիտենի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ով երկու տարում մեծ ներդրումներ է կատարել Մետրոպոլիտենում: Մոտակա շաբաթում 1 շարժակազմ՝ 3 վագոն, դուրս կգա գիծ. երեք ամսվա մեջ կունենանք երեք նոր շարժակազմ՝ երեքական վագոններով»,- հայտնեց Սեդրակյանը:
ԱՄՆ Փասադենա քաղաքի հիվանդանոցում մահացել է 34-ամյա մի հայ, որ մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այս մասին գրում է Tert.am-ը։ x Ըստ asbarez.com կայքի տվյալների՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է: Ղազարյանի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է մարտի 13-ին, որից հետո նա մոտ հինգ օր Փասադենայի հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքին է […]
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. x Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմանանորոգման աշխատանքներ: x «Ելնելով անվտանգության նկատառումներից` աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով Հ-6 ավտոճանապարհի կմ12+000-կմ24+700 հատվածը երկկողմանի փակ է լինելու ապրիլի 20-ից: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից: Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել […]