Բլոգեր կամ չգիտեմ ինչ Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան-ն իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ գրել է, իբրև ես 2020-ի հոկտեմբերին ԱԻՆ փակ մեքենաներով Արցախի առաջնագծից փախցրել եմ դասալիքներին և տեղափոխել Երևան։
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին, որպեսզի ուսումնասիրության տակ վերցնեն այս տղայի մեղադրանքը և պարզեն իրականությունը։
Հ.Գ.
Ստի և կեղծիքի դեմ պայքարողները ամենամեծ սուտ և կեղծիք տարածողներն են՝ այն ամենը ինչ պետք է իմանալ նրանց մասին։
Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու Եվրոպական միության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» երկրորդ փուլի ընթացքը, որի ավարտման շնորհանդեսը […]
2021 թվականի հունիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկազ Հարությունյանը և հայտնել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Հայաստան» դաշինքի շտաբի դիմացից Վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավի ընթացքում Ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի «կարմիր բերետավորները» բերման են ենթարկել Տիգրան Խուդոյանին, Հայկ Մուրադյանին և […]