Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր հայտարարեց. «Ռուսաստանը եկել, Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին ու վերադարձել են Ռուսաստան։ Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Առանց Ռուսաստանի թույլտվության, այս պատերազմը տեղի չէր ունենա»,-ասաց Արմեն Գրիգորյանը։ x
Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։ Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։ Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ։ x
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել […]