Ազգային ոստիկանությունը հայտնում է, որ ռուսական հատուկ ծառայությունները այդ նպատակով հավաքագրում են ուկրաինացի դեռահասների։ DW-ն ուսումնասիրել է, թե ինչպես է դա տեղի ունենում: «Ես դուրս եկա, երբ մեքենայի հրդեհն արդեն հանգցրել էին, այն շատ վնասված չէր. միայն մի քանի մասեր հալվեցին»,- զրույցում հիշում է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող Տարաս Կոտովը, ում մեքենան ուզում էին այրել։ Զինվորական ջիպ էր՝ կանաչ ներկված։ Երբ նա դուրս է եկել, ոստիկաններն արդեն հարցաքննում էին հավանական հրձիգներին՝ մի կնոջ և նրա անչափահաս որդուն։ «Ես կանգնեցի նրանց կողքին և լսեցի ոստիկանների հետ խոսակցությունը, կինն ասաց, որ պարտք են, իսկ որդին Telegram-ում է տեսել, որ մեքենա վառելու դեպքում կարող ես 500 դոլար վաստակել»: Ազգային ոստիկանությունը նշում է, որ դա ռուսական հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքն է՝ սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրում են ուկրաինացի դեռահասներին։ Ազգային հեռուստամարաթոնի եթերում ազգային ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Յուրի Կուզմենկոն ասել է, որ սկզբում ռուսական հատուկ ծառայությունները տալիս են իբր անմեղ առաջադրանքներ՝ նկարել գրաֆիտիներ, հիմնականում հակաուկրաինական բովանդակությամբ և դրա դիմաց պարգևատրում մի քանի հազարից մինչև 20 հազար գրիվնա: Հաջորդ առաջարկը կարող է լինել զինվորականների մեքենաները հրկիզելը։
Related Articles
Վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական Ալիևի ռեժիմի դեմ. Եվրոխորհրդարան
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռեժիմների կողմից Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինը Հարավային Կովկասում հակամարտություն է հրահրում, եւս մեկ անգամ փաստում է, որ երկու երկրների միջեւ առկա է դավադրություն, որը դեռ 2023թվականի սեպտեմբերին հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայերի էթնիկ զտմանը: x Վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական Ալիևի ռեժիմի դեմ.ԵԽ պատգամավորների […]
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավար Արտաշես Սահակյանն ու նույն բաժանմունքի բժշկուհիներից մեկը: x Նրանք կասկածվում են հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության և կաշառք ստանալու համար: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ չհաղորդելով այլ մանրամասներ: Սամսոն Մատինյան armtimes.com
Երիտասարդ, շատ կարող մի անձնավորություն որոշել է մեր փոխարեն. Սահակյանը դիմում է Փաշինյանին
Երիտասարդ, շատ կարող մի անձնավորություն որոշել է մեր փոխարեն. Սահակյանը դիմում է Փաշինյանին x