Ռուսաստանի քաղաքացիություն ստացած մոտ 10 հազար միգրանտներ ուղարկվել են կռվելու Ուկրաինա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ իշխանությունները «բռնացրել են» Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 30 հազար միգրանտների, ովքեր չեն ցանկացել զինվորական հաշվառում անցնել, գրանցել են նրանց և արդեն մոտ 10 հազարին ուղարկել են պատերազմ։ «Այսօր նրանք համալրում են մեր թիկունքի զորամասերի շարքերը»,- հավելեց նա։ Նման գործողություններն հանգեցրել են նրան, որ միգրանտները սկսել են հեռանալ Ռուսաստանից:
Related Articles
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, x Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով: Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են […]
Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: x Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը […]
Միացյալ Նահանգները հաղթահարել է կորոնավիրուսի պիկը. Թրամփ. BBC
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի համավարակի պիկը՝ գրում է BBC-ն: Սպիտակ տան ղեկավարը նույնիսկ կանխատեսել է, որ ԱՄՆ որոշ նահանգներ այս ամիս կվերաբացվեն: x Ըստ բրիտանական կայքի՝ Միացյալ Նահանգներում կա COVID-19-ի ավելի քան 640 հազար վարակակիր: Այս երկրում մահացության դեպքերը 30.800 են: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ տվյալները ցույց […]