CNN-ը հաղորդում է, որ հունիսի վերջին Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաները բարձր պատրաստության վիճակի են բերվել այն տեղեկությունների պատճառով, որ որոշ երկրների աջակցությամբ գործող անձինք կարող են դիվերսիա իրականացնել ԱՄՆ ռազմական կոնտինգենտի դեմ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով բանակային շրջանակների աղբյուրները: Ըստ նույն աղբյուրների, ԱՄՆ հետախուզությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղեկատվություն է ստացել, որ «դիտարկվում է ամերիկյան բազաները և ռազմական անձնակազմը որպես հարձակումներ իրականացնելու տարբերակներ»: Այս տեղեկությունը, նշում են աղբյուրները, համարվել է «բավականին տագնապալի»։ Օրինակ, Շտուտգարտում գտնվող բազայում, որտեղ տեղակայված է ԱՄՆ եվրոպական հրամանատարության շտաբը, 10 տարվա մեջ առաջին անգամ անվտանգությունն ուժեղացվել է Չարլի մակարդակով։ Այս մակարդակն օգտագործվում է ԱՄՆ-ի բանակի կողմից «երբ միջադեպ է տեղի ունենում կամ կա հետախուզական տեղեկատվություն, որը ցույց է տալիս ռազմական անձնակազմի կամ կայանքների վրա ահաբեկչական հարձակման կամ հարձակման հավանականությունը»:
Related Articles
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ Տավուշի մարզում (տեսանյութեր)
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: x Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 06:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը իր «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի […]
Գերեզմանատները մաքրվում են շուրջ 30 տարի կուտակված շինարարական աղբից: Աղբի կույտերի տակ էին մնացել տասնյակ հին գերեզմանատեղեր
Գերեզմանատները մաքրվում են շուրջ 30 տարի կուտակված շինարարական աղբից: Աղբի կույտերի տակ էին մնացել տասնյակ հին գերեզմանատեղեր: Խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունը դեռ 5 ամիս առաջ նախաձեռնեց տարածքների մաքրում: x
Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում փոխհրաձգության մասին լուրերը կեղծ են. ՊՆ
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում: x Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ […]