Խոշոր հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում: Այս պահին այրվում են Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանային համալիրն ու հարակից շենքի տարածքը: x Հրշեջները փորձում են մարել կրակը, սակայն տանիքն ամբողջությամբ կրակների մեջ է: news.am
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին՝ շարունակո՞ւմ է, արդյոք, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մարդասպան համարել։ Բայդենն անմիջապես սկսել է բառեր փնտրել, մի քանի անգամ ընդհատել է միտքն ու նորից է սկսել նախադասությունը․ «Նրանք իրականում, ես․․․ Դե՝ լսեք, նկատի ունեմ, որ նա պարզ հասկացնել է տվել, որ․․․»։ […]
Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության […]