Այսօր մետրոպոլիտենում հյուրընկալեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներին՝ զվարթ ու տոնական տրամադրությամբ։
Նրանք շրջեցին մետրոյի կայարաններով՝ Ձմեռ պապիկի գլխարկներով, երգեցին ու փոխանցեցին իրենց անկեղծ ուրախությունը։
Շրջայցի ընթացքում մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի պետ տիկին Մանուշակ Մարտիրոսյանը ներկայացրեց մետրոյի պատմությունը՝ սկսած դրա հիմնադրման տարիներից մինչև ներկայիս գործառույթներն ու նշանակությունը։
Երեխաները ծանոթացան մետրոյի աշխատանքի կազմակերպմանը և դրա կարևոր դերին քաղաքի կյանքում։
Այս այցը փոքրիկների համար ոչ միայն ուսուցողական էր, այլև՝ տոնական ու հիշարժան։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ ոստիկանությունում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: x Մասնավորապես, պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը եւ Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել […]
Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է՝ քանի որ ընդդիմադիրները խառն են և եթեր չեն գալիս, մի հարց էլ ուղղեմ ոչ թե քննադատելու, այլ սիրո մթնոլորտում հասկանալու համար։ x «2014 թվականի աշխարհագրության դասագրքում մեր երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը 29․743 կմ է։ Այս թվի մեջ, բնականաբար, չեն մտնում այն 4 գյուղերը, որոնց սահմանազատումը ընդդիմությունը ասում […]