ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի բռնկում
Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը:
Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները:
Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում:
Կանխարգելման համար առաջարկվում է՝
• Պահպանումը շնչառական հիգիենան՝ հիվանդի և շրջակա անձանց կողմից դիմակների կրումը, հազի, փռշտոցի էթիկետի պահպանումը
• Պահպանել ձեռքերի հիգիենան՝ հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ: Չլվացված ձեռքերով չդիպչել դեմքին
• Ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու համար
• Պարբերաբար մաքրել հաճախակի շոշափվող մակերեսները
• Հաճախակի օդափոխել փակ տարածքները:
HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ:
Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խումբը Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արել է գրառում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում: x Խումբը մեջբերել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող Փարամազի խոսքերից մի հատված. «Հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան), ում 1915թ. մայիսին Միություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդների դեմ մահափորձ կազմակերպելու հիմնավորմամբ կախաղան բարձրացրին, դատարանում […]
Այս հայտնագործությունը հնարավոր է եղել շնորհիվ ջրային սարդերի և թունավոր հրե մրջյունների , որոնց մարմինը ունի ջրահրիչ ունակություն։ Նրանք ունեն հատուկ միկրոնաղշ իրենց մարմնի մակերեսին և այդ նաղշը ստեղծում է ինքնատիպ օդային բարձիկ թույլ չտալով սուզվել, նույնիսկ , եթե մետաղի վրա մի քանի անցք լինի։ Այս հայտնագործության փորձարկման մասին մանրամասն գրված է Aplies Materials and Interfaces […]
«Economist» հանդեսի վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչը (Democracy Index 2019): Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալները: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 86-րդ տեղը: Նախորդ զեկույցի համեմատ առավել առաջխաղացում գրանցած երկրների շարքում է նաև Հայաստանը: 2018 թվականի դեմոկրատիայի ցուցիչով Հայաստանը 103-րդն է եղել: Հայաստանն այս զեկույցում դասվում է «հիբրիդային ռեժիմների» […]