Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվել հանրային տրանսպորտի ծառայություններից, ծանոթացնում ենք ձեզ՝ նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր
ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։
Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով.
● ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ,
● տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։
Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվել հանրային տրանսպորտի ծառայություններից, ծանոթացնում ենք ձեզ՝ նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր։
Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
1. ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,
2. ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը,
3. արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։
Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգեք, որ.
1. ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում ցանկանում եք լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը,
2. Ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։
Կարևոր է հաշվի առնել նաև, որ Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։
Արտոնությամբ տոմսային փաթեթները transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է.
Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքի միջոցով)։
Սպասարկման կետերի միջոցով դուք կարող եք․
1. ձեռք բերել տրանսպորտային քարտ,
2. անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար,
3. արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։
Արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 ՀՀ դրամ երաշխիքային գումար։ Գումարը կարող եք հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել Telcell ընկերության սպասարկման կետերում։
Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։
Տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։
Նաև խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։
Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։
Դեկտեմբերի 28-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի դահլիճում տեղի ունեցավ մետրոպոլիտենի 2023 թվականի աշխատանքների ամփոփումը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համառոտ ելույթով հանդես եկավ մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։ Նա ամփոփեց այս տարվա աշխատանքները և համառոտ ներկայացրեց հաջորդ տարվա անելիքները։ Նա շնորհակալություն հայտնեց կոլեկտիվին՝ ասելով, որ հաջողություններն ու առաջընթացը մետրոպոլիտենում կատարվել է աշխատակիցների հետ համատեղ […]
Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ Կիևը պատրաստ է գնալ «ողջամիտ փոխզիջման» «նորմանդյան ձևաչափով» բանակցություններում՝ երկրի արևելքում արդեն վեցերորդ տարին շարունակվող զինված հակամարտությանը վերջ տալու համար: x Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները պատրաստվում են հանդիպել այս տարվա դեկտեմբերին։ Վլադիմիր Զելենսկին, այս տարի ստանձնելով Ուկրաինայի նախագահի պաշտոնը, խոստացել է վերջ տալ պատերազմին, բայց որոշ […]