Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:
Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին:
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց մեծ ոգևորության։ Վերապահումների գլխավոր պատճառը Ռուստամ Մուրադովին զորախմբի հրամանատարի պաշտոնում փոխարինող գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի կենսագրությունն է։ x Բանն այն է, որ վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե […]
«Հայփոստ» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Վերջին օրերին «Հայփոստը» ստացել է ահազանգ այն մասին, որ մարդիկ ստանում են հաղորդագրություն, որտեղ անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել՝ շահարկելով «Հայփոստի» անունը և ապրանքային նշանը: x Հայտնում ենք, որ «Հայփոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում […]
Երեկվա հանդիպման մեխը Լաչինի միջանցքի փակման սպառնալիքն էր: Ալիևը, հղում անելով կապիտուլյացիոն փաստաթղթի վրա, ասում է, որ եթե Զանգեզուրով միջանցք չստանա ու ստիպված լինի մաքսակետերով անցնել, ապա հայելային միջոցներ կձեռնարկի Լաչինում: Բուն փաստաթղթում իհարկե նման կետ չկա, բայց դա արդեն թղթի կնքահայր՝ Մոսկվայի պրոբլեմն է: Ավելի շուտ ևս մեկ պրոբլեմն է անդադար ավելացող պրոբլեմների շարքում: […]