Մոսկվայում այսօրվա պայթյունի միջոցով, ըստ որոշ տեղեկությունների, ուկրաինացիները լիկվիդացրել են ռուս-ուկրաինական պատերազմին ռուսների կոզմից կռվող «Արբատ» հայկական գումարտակի հիմնադիր, Դոնբասի բոքսի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, վերջին շրջանում զբաղված էր Արցախի մեր որոշ հայրենակիցների գումարի դիմաց հավաքագրելու և պատերազմ ուղարկելու «գործով»:
Նշվում է, որ Սարգսյանի բնակարանը գտնվում էր 22-րդ հարկում։ Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա և իր պահակները դուրս էին գալիս տնից։
Ըստ աղբյուրների՝ անվտանգության աշխատակիցը մահացել է, իսկ Սարգսյանը ծանր վիճակում հոսպիտալացվել է։