Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում:
Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մասնավորապես ասել է, որ Կառավարության նիստում հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործող օրենքում շուրջ վեց տարիների ընթացքում գործնականում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման եւ Ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:
Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: Օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից եւ գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում: Բացի այդ՝ գործող Օրենքով հստակ բնորոշված եւ միմյանցից տարանջատված չեն Ծառայության վերահսկողական գործառույթները, դրանցից յուրաքանչյուրի իրականացման ընթացքում Ծառայությանը վերապահված իրավասությունները, ինչպես նաև օրենքում առկա են ընդհանուր ձևակերպումներ, որոնք գործնականում տարընթերցումների տեղիք են տալիս: Ըստ առաջարկվող փոփոխության՝ հստակ սահմանվել են Ծառայության ընդհանուր իրավասությունները, առավել հստակեցվել են ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը` որպես վերահսկողության իրականացման եղանակներ:
Նախագծով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները, մասնավորապես՝ ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտներ են այսուհետ նախատեսվել, նաև Վարչապետի աշխատակազմը եւ մարզպետների աշխատակազմերը:
Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում Ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու եւ հակազդելու նպատակով՝ այսուհետ սահմանվելու է վարչական պատասխանատվություն:
Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Նախագծով կանոնակարգվել են նաև որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման ընթացակարգերը:
Նախագծում առկա նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ՝ դրանցով նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և 639 հազար 592 ընտանիք: Այս միջոցառումների շրջանակում տեղաբաշխվել է 29 մլրդ 900 մլն դրամ։ x Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ: «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային […]
«Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք […]
Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ևս 150 մլն դոլար օգնություն անվտանգության ամրապնդման համար՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: x Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: «Այսօր Պենտագոնը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ամրապնդման համար երկրին 150 մլն դոլար օգնության նոր փաթեթի մասին»,- նշել է Քիրբին: Նրա խոսքով՝ սա լրացում է 125 մլն […]