Նախ՝ Սամվել Բաբայանը, հավանաբար, մոռացել է, որ հոկտեմբերի 27-ից հետո սպառնում էր Վազգենի ընկերներին տանկերը Արցախից մտցնել ՀՀ, եթե փորձեն ճնշել Ռոբերտ Քոչարյանին… Երկրորդ՝ ինքը չէր ապտակել Արցախի վարչապետին, գլխով էր հարվածել, կարելի է ասել՝ պոզահարել էր, երրորդ Սամվել Բաբայանի լպիրշության և Արցախում պահվածքի առումով բողոքների և փաստերի պակաս չկա… Սամվել Բաբայանը համեստությամբ չի տառապում, բայց իր Կուտուզով և Ռեմբո լինելու պատմություններին միայն ինքն է հավատում։ Վերջիվերջո՝ Արցախի նախագահի վրա մահափորձ արած մարդը հայրենասիրությունից խոսելու իրավունք չունի, երևի այդ մահափորձը հաշվի առնելով էլ ազերիները անխոչընդոտ թողել են, որ Արցախից դուրս գա, իսկ Արկադի Ղուկասյանին ձերբակալել են…
Related Articles
Արցախի բնակիչներին անվճար ավտոբուսներ կտրամադրվեն մեռելոցին Եռաբլուր այցելելու համար
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Արցախի բնակիչներին անվճար ավտոբուսներ կտրամադրվեն մեռելոցին Եռաբլուր այցելելու համար: «Հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ Արցախի Հանրապետության կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան: Բոլոր ցանկացողները պետք է […]
Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար
Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվում է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնին: Նշենք, որ Կոտայքի մարզպետ եղած ժամանակաշրջանում բազմաթիվ ծրագրերով Կոտայքի մարզը տեսանելի առաջընթաց է ունեցել և բավականին շատ ծրագրեր դեռ ընթացքի մեջ են։ x Այս պահին նախարարի լիազորությունները կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: 1inlur.am
Ավազակային հարձակում Արագածոտնի մարզում. 64–ամյա տուժածին կապել են և հափշտակել գումար, ոսկեղեն և անգամ կենսաթոշակի բանկային քարտը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի […]