2022 թվականից սկսած գրեթե 8 միլիոնով ավելացել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը բավական ուշագրավ վիճակագրություն է հրապարակել, որով ակնհայտ երևում է մետրոպոլիտենից օգտվողների աննախադեպ աճը: Գալջյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է.
Երեկ ավտոբուսների ձմեռային անվադողերի մասին գրառմանս մեջ հայտնել էի, որ Հայկ Մարությանի կառավարման ժամանակաշրջանի մասին ևս մեկ տեղեկատվություն եմ հրապարակելու։
Եվ այսպես, լուսանկարում պատկերված տեղեկանքը Երևանի մետրոպոլիտենի տարեկան ուղևորափոխադրումների թիվն է։ Ինչպես տեսնում եք, 2019 թվականին մետրոյի տարեկան ուղևորափոխադրումների թիվը կազմել է շուրջ 20,170,000։ 2020 թվականին, COVID-19-ի պատճառով, հասկանալիորեն նվազել է, բայց արդեն 2021 թվականին, զարմանալիորեն, 2019 թվականի համեմատ կրկին նվազել է՝ կազմելով շուրջ 18,573,000։ Իսկ 2022 թվականին, երբ Մարությանը արդեն Երևանի ավագանու կողմից իմպիչմենտի էր ենթարկվել (2021 թ. դեկտեմբերի 22-ին), ուղևորափոխադրումների թիվը 2021-ի համեմատ աճում է հասնելով շուրջ 23,317,000-ի։ Հետագա տարիների աճը նույնպես կարող եք տեսնել տեղեկանքում, որը պայմանավորված է մետրոպոլիտենի ավելի արդյունավետ կառավարմամբ, շարժակազմերի ավելացմամբ և վճարային համակարգի փոփոխմամաբ:։
Թե ինչպես է եղել, որ մետրոպոլիտենում չի արձանագրվել ուղևորահոսքի այսպիսի մեծ թիվ, հուսով եմ՝ պարոն Մարությանը ինքը կպարզաբանի։
Ազատության հրապարակից մայիսի 17-ին ծեծի կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ x Ոստիկանությունից նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։ Խոսրով Հարությունյանի շահերի պաշտպան Դավիթ Ավագյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ մի քանի արձանագրում է կատարել՝ նշելով, […]
Այսօր` մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 10/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Հովհաննես Յաղմուրյանի վարած Nissan մակնիշի 77 XX 672 համարանիշի, 34-ամյա Սեդրակ Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 70 ՏF 707 համարանիշի, 25-ամյա Հայկ Կարապետյանի վարած Toyota մակնիշի 36 ԼC 838 համարանիշի և 33-ամյա […]
Անձնագիր տրամադրելը(փոխանակելը) մերժվում է, եթե՝ Դիմումատուն չունի հաշվառում բնակչության պետական ռեգիստրում, կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր, կամ դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ, կամ դիմումատուն հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար և կամ դիմումատուի ներկյացրած փաստաթղթերում առկա են անձնագիր տրամադրելու համար էական նշանակություն ունեցող ջնջումներ: x