ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունել է ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով բանկը Հայաստանին տրամադրելու է 236 մլն եվրո վարկ, որն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի-Քաջարանի 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը:
Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածով՝ Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ՝ 27.1 կմ երկարությամբ), Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թվականի դեկտեմբեր:
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում՝ մեկնարկելով «Հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և մատչելիության ամրապնդում՝ կառավարման տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը: x «Հանրային կառավարման բարեփոխումները պետական կառավարման համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում կարևորագույն բարեփոխումների փաթեթն են: Սա ներքին գործընթաց չէ միայն և ուղղակիորեն անդրադառնում է […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին: x Էրդողանը հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»: «Մենք քարտեզները ցույց ենք տալու և պատմելու ենք: Կանգ չենք առնելու: […]
Հագուստի թուրք մոդելավորող Բարբարոս Շանսալը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել է 3 ամիս 22 օր ազատազրկման։ x Շանսալի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բողոքի հիման վրա։ Շանսալը մեղադրվում է «թուրք ազգին, թուրքական պետությանն ու իշխանություններին վիրավորելու» մեջ։ Ստամբուլի առաջին ատյանի […]