Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը, ձեռք բերելով շուրջ 23 հա տարածք, Արմավիրի մարզում կկառուցի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից ստադիոն մոտ 15․000 հանդիսատեսի համար։
Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը, բացի ստադիոնից, կներառի նաև․
բարձրակարգ հյուրանոցային համալիր
փակ մարզադաշտ
հանրակրթական դպրոց
սպորտային մարզասրահ
լողավազան
գիշերակացի հանրակացարան
ֆուտբոլային ակադեմիա
4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։
«Նոա» ակումբը վերջին տարիներին հսկայածավալ ներդրումներ է կատարում հայկական ակումբային ֆուտբոլում, և արդեն այս տարի պատրասվում է բացել առաջին թիմի համար նախատեսված մարզական համալիրի դռները։
Նկարը պայմանական է, գեներացված AI-ով: Նախագիծը շուտով:
Փետրվարի 16-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարբնիկ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շավարշ Հ., ծնված 1993 թ.) բախվել է կամրջին […]
Հունվարի 14-ին, ժամը 01:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 235 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահան Ն., ծնված 1962 թ.) դուրս է […]