Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն թեկնածուն, հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը: x Տիկին դեսպանին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Մարությանը հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության […]
Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝անդրադառնալով ԱԱԾ-ում կադրային ջարդ չանելու թեմային: «Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, իսկ կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն տեղն է, ուր չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց Մարտիրոսյանը: x […]
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ x