shokain lur
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Երեկ ըստ էության շոկային լուր ստացվեց, երբ տարածվեց իրավապահ մարմինների կողմից. Փաշինյան

Երեկ ըստ էության շոկային լուր ստացվեց, երբ տարածվեց իրավապահ մարմինների կողմից. խոսքն այն մասին է, որ ՀՀ-ում բացահայտվել է երեխաների  ապօրինի որդեգրման մեխանիզմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությանում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականեր ԱԱԾ-ին, ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չեի կարողնում հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ: Փաստը այն է, որ ունենք ձերբակալված անձինք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե այդպիսի գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազն կասկածելու հիմքեր»,-ասաց նա:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը որոշ մանրամասներ նշեց. «Երկու շաբաթ առաջ եւս մեկ անձ էր ձերբակալվել այս գործով եւ նրան հիմա մեղադրանք է առաջադրված: Երեկ ձերբակալվել են 4 անձինք: Այս պահին ապացույցները բավարար են նրանց մեղադրանք առաջադրելու քրեական օրենսգրքի 167 հոդվածի երկրորդ մասով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը:

Այս պահի դրությամբ մենք ունենք ապացույցների բավարար համակցություն: Բացի այդ, գործով կատարվել են մի շարք խուզարկություններ: Սկսած 2012 թվականի բոլոր փաստաթղթերն առգրավվել են, որոնք ենթարկվելու են մանրակրկիտ զննության, ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ: Մոտ օրերս, վաղը կամ մյուս օրը, այդ անձանց կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»:

ՀՀ վարչապետը նկատեց, որ հասկանալի է, որ այդ գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում. «Բայց շատ կարեւոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական: Կարեւոր է հասկանալ, թե ինչպես է պատահում, որ ՀՀ-ում նման մեխանիզմ է գործել: Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել: Պետք է մաբողջական քննություն տարվի, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի:

Ուզում եմ մի այսպիսի խոստովանություն էլ անել: Շատ դեպքերում երբ ահազանգերը ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականը այնքան էլ ճիշտ չի եղել:

Պետք է այնպես անել, որ բոլոր հնարավոր կասկածները փարատվեն եւ մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետեւանքներով»,-ընդգծեց Փաշինյանը:

NEWS.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով