5-rd aliqi sepakanatery kalanavorvec
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանն ասաց նաև, որ դատարանը մերժել է Թավադյանի ձերբակալման իրավաչափության մասին բողոքը։

«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով, բավարարել է քննիչի միջնորդությունը և որոշել է Արմեն Թավադյանին 2 ամսով կալանավորել։ Որոշմանը ծանոթանանք, հիմնավորումները հասկանանք, միանշանակ բողոքարկելու ենք։ Արմեն Թավադյանը կտեղափոխվի Ձերբակալվածների պահման վայր, այնուհետև կալանավայր»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով