Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման և տեղադրման աշխատանքները։ x Մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքներն իրականացնում են Երևանի մետրոպոլիտենի Էլեկտրամեխանիկական ծառայության մասնագետները։ «Նոր շարժասանդուղքների տեղադրումը կայարանի արդիականացման կարևոր փուլերից է՝ ուղղված ուղևորների հարմարավետության և սպասարկման որակի բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեմն ինձ թվում է, որ ՀՀ-ում մազոխիստների կառավարություն է։ Ձեզ այդքան հաճելի՞ է ստորանալ ու ծաղրի ենթարկվել։ Պատկերացնո՞ւմ եք, ադրբեջանցի զինվորները, որ մինչև վերջերս սարսափում էին միայն հայկական բանակի անունից, հիմա աշխարհով մեկ տարածում են մեր զինվորներին ծեծելով վռնդելու տեսանյութ։ Ու […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմինե Պետրոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետ: x Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի […]