ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմինե Պետրոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետ: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության […]
Հեղինակ՝ admin
Աշոտյանն ու մյուսները թող սպասեն․ միգուցե Սերժ Սարգսյանը հանձնաժողովում ասի այն, ինչ ֆիլմում արտացոլված չէ
Աշոտյանն ու մյուսները թող սպասեն․ միգուցե Սերժ Սարգսյանը հանձնաժողովում ասի այն, ինչ ֆիլմում արտացոլված չէ:
Քոչարյանը հայտ է ներկայացրել ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության. պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները։ Այս մասին հայտնում են Երկրորդ նախագահի գրասենյակից: Մանրամասները՝ հետևյալ հղումով:
Փրկարարները հայտնաբերել են դի.
Ապրիլի 8-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել Արայիկ Հ.-ի (ծնված 1955 […]
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսային վարակի տարածումից խուսափելու նպատակով «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերության հարակից տարածքում մարտի 17-ից գործում է տրանսպորտային միջոցների ախտահանման կայան, որից կարող են անվճար օգտվել ցանկացողները։ ▶️ ԱՀ Առողջապահության նախարարության մասնագետների և «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված հրահանգի համաձայն՝ ս.թ. մարտի 29-ից ապրիլի 5-ը ներառյալ, […]
Սպանության փորձ Երևանում․ կրակողը փախուստի է դիմել
2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 6-րդ […]
Գլաձոր համայնքի բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ
2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, […]
Երկու քաղաքացի ընկել են Երևանի Թումանյանի այգու…
Ապրիլի 6-ին, ժամը 22:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել են Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մազիր Ֆ.-ն Հրազդանի կիրճում գտնվող «Հավանա» ռեստորանային համալիրի մոտակա բարձունքից սահել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված: […]
Ադրբեջանում 8 մարդ է մահացել մեթիլային սպիրտի պատճառով.
Ադրբեջանում 8 մարդ է մահացել մեթիլային սպիրտի պատճառով՝ փորձելով կորոնավիրուսից «ախտահանվել»: Մարտի 21-ին «մեթիլային սպիրտից թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 13 մարդ, հայտնում է ԱՊԱ-ն: Նրանցից ութը մահացել է:
Արտակարգ դեպք Երևանում. «Ալկոգել» արտադրամասի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին դանակահարութուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հովսեփյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, […]