ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում
Տաթևիկ Հայրապետյան. Պարոն նախարար, վերջերս մեր հանձնաժողովում Ձեզ հետ հանդիպման շրջանակներում Դուք շեշտեցիք, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ համանախագահություն, և խոսեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության և ակտիվության բարձրացման մասին: Երեկ համանախագահները համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, նաև խոսել պատրաստակամության մասին՝ միջնորդելու քաղաքական երկխոսության վերականգման հարցում: Կցանկանայի Ձեր դիտարկումները լսել այդ հարցում և նաև հնարավոր երկխոսության վերականգնման վերաբերյալ Ձեր մոտեցումները:
Արա Այվազյան. Առաջին՝ հայտարարության մեջ համանախագահները հստակ ընդգծում են, որ ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը` կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այս առնչությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է. այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում:
Երկրորդ՝ համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել, և կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ: Սա ևս մեկ անգամ միջազգային հանրության, այս անգամ՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած հանձնառություններն ու միջազգային պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից, որոնք կարող են վտանգի տակ դնել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրականացումը:
Երրորդ՝ համանախագահները կոչ են անում անհապաղ սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, նախևառաջ, պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և նաև ձևակերպել հստակ օրակարգ:
Ադրբեջանն իր ռազմատենչ, ապակառուցողական, հայատյաց հայտարարություններով և դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը: Ես կարծում եմ, որ, վերհիշելով այն, ինչ ես ասել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը, առավել թիրախային հասցեագրել կողմերից մեկին, այս դեպքում՝ Ադրբեջանին, որ պետք է զերծ մնա հակահայկական թշնամական քարոզչությունից և գործողություններից:
Տեղեկացնում ենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ x Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող […]
Հայաստան ներմուծում իրականացնող տնտեսավարողները մաքսազերծման փուլում երբեմն դիմում են հնարքների՝ թաքցնում ձեռքբերված ապրանքի իրական արժեքը, ներկայացնում ապրանքի սխալ նկարագիր՝ նվազ մաքսատուրք, հետագայում նաև պակաս հարկեր վճարելու նպատակով: Այս խախտումները, սակայն, բացահայտվում են հետբացթողումային փուլում, 2019-ի արդյունքներով բացահայտվել է 304 մլն դրամի խախտում: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչության պետ […]
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցին: x Հարց․ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։ Պատասխան․ Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով […]