Kamrji tak di en haytnaberel
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ քաղաքացու դի է հայտնաբերվել

Մարտի 3-ին, ժամը 03:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջին «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կայանած՝ լապտերիկները միացած, վարորդը բացակայում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Կամրջի վրա գտնվել է «Mercedes S450» մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Սեդրակ Ա., […]

Pashinyany Vrastanum e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Վրաստանի Հանրապետություն։ Վարչապետի այցը պաշտոնական է, կտեւի մարտի 3-4-ը։ «Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն։ Նշենք, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան։ Այցի […]

Herakhosner
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ. ՊՆ խոսնակ

Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, […]

xeghtel e skesurin
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Սպանություն Արարատի մարզում. 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ […]

Sireli hayrenakicner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, 1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։ 2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։ 3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։ 4. Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից […]

Kyanq prkogh cragir
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը կյանք փրկող նոր ծրագիր է սկսում

Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը կյանք փրկող նոր ծրագիր է սկսում: Հեղինակ՝ Մայա Խաչատրյան Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը կյանք փրկող նոր ծրագիր է սկսում Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը կյանք փրկող նոր ծրագիր է սկսում:Հեղինակ՝ Մայա Խաչատրյան #Լուրեր Опубликовано Լուրեր Пятница, 28 февраля 2020 г.

Popokhutynner aac-um
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մարտիրոսյան

 Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝անդրադառնալով ԱԱԾ-ում կադրային ջարդ չանելու թեմային: «Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, իսկ կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն տեղն է, ուր չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց Մարտիրոսյանը: 2019 թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

hrdeh gyughum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Հովտաշեն գյուղում. այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Փետրվարի 27-ին, ժամը 19:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի Խաչատուր Հակոբյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:57-ին, մարվել՝ 22:41-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր:

Astvac hogin lusavori
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից՝ ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 […]

hetadzqvum en
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

647 ապրանքի մաքսատուրքերի բարձրացումը կերկարաձգվի մեկ տարով

ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, տնտեսության վրա բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված էր վերցրել՝ հիմնականում սպառողական […]