shnorhavorakan uxerdz
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 22 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 22 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ և վետերաններ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու անցած ուղին, անդրադառնալու կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:
Ինչ խոսք, Ծառայության առջև դրված խնդիրները պատասխանատու են և կարևոր, քանզի ժողովրդավարական պետության գրավականն է ժողովրդի՝ արդարության նկատմամբ վստահությունը, որը հնարավոր է օրենքի գերակայության, մասնագիտական հմտությունների, ստեղծագործ և բովանդակային աշխատանքի շնորհիվ:
Դատական կարգադրիչների ծառայության և անձամբ իմ անունից մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում:

Արդարադատության գեներալ-մայոր
Ռոբերտ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով