Հունվարի 31-ին, ժամը 12:45-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հեղինակ՝ admin
Սենատոր Պորտանտինոն Կալիֆորնիայի նահանգապետին է փոխանցել ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան: Սենատորի գրասենյակից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2019-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Գևին Նյուսոմի հետ Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային հուշագիր Հայաստանի և Կալիֆորնիայի միջև: […]
Մեծ Բրիտանիան այսօր դուրս կգա Եվրամիությունից
Այսօր Լոնդոնի ժամանակով 23:00-ին կկայանա «Բրեքզիթ»-ը, որի մասին երկար ժամանակ խոսվում էր: Մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվի, քանի որ կգործի անցումային շրջանը: Թեև այսօր Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից (ԵՄ), բայց կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ: Եթե մինչև այս տարվա վերջ չհաջողվի պայմանավորվել, ինչը շատ հավանական է, և Լոնդոնը […]
Ի՞նչ է իրավական ճանապարհ է մնացել Հրայր Թովմասյանից ազատվելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների թիվ մեկ օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊԿ գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տևել է մոտ 4 ժամ: Այդ դռնփակ նիստի ժամանակ այս հարցը եղել է գլխավորներից մեկը: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ վերջնական որոշում են […]
Մենք ունենք կապիտալ ծախսերի քրոնիկ չկատարման պրակտիկա. Փաշինյան
Այս տարվա պետական բյուջեով նախատեսել ենք ռեկորդային կապիտալ ծախսեր: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: Հիմա դրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը հարյուր տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի, բայց վերջին 10-15 […]
Արցախում ժամկետային զինծառայող է մահացել
Արցախում այսօր՝ հունվարի 30-ին ժամկետային զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկությունը հաստատեց Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Արծրուն Հովհաննիսյանը նաև հաստատեց, որ ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է հրաձգարանում: Զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Զինծառայողը բանակ էր զորակաչվել Արմավիրի մարզից:
Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց
Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից: Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր […]
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ […]
Սեյրան Օհանյանը ժամանել է ԱԺ՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին
Ազգային ժողով է ժամանել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քնննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու նպատակով։ Անդրանիկ Քոչարյանը տեղեկարցրեց, որ այժմ հանձնաժողովը վճռորոշ փուլ է թևակոխել, և դրա շրջանակներում է Օհանյանը հրավիրվել, վերջինս մեծ պատրաստակամությամբ համաձայնել է։ Այժմ մեկնարկել է Քննիչ հանձնաժողովի նիստը։ Մինչ հանձնաժողովի նիստի մեկնարկը Օհանյանը հանդիպում է ունեցել Ազգային […]
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը բախվել է քարերին ու ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում. 3 տարեկան տղան տեղում մահացել է, կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 […]